Բավ է պառակտվել
20-02-2023 10:39

Հայաստանում վերականգնվել է բոլոր ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը․ «Գազպրոմ-Արմենիա»

Երկուշաբթի առավոտից վերականգնվել է Հայաստանի բոլոր ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը, հաղորդում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 18-ից հանրապետության ԱԳԼՃԿ-ների մի մասի գազամատակարարումը դադարեցվել է Ռուսաստանից Հայաստան բնական գազի ներկրման օրական ծավալների զգալի կրճատման պատճառով։ Պատճառը ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ին ժամը 16:00-ից Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի մասնակի խցափակումն է։

«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն՝ ռուսական «Գազպրոմ» հոլդինգի 100% դուստր ձեռնարկությունը, Ռուսաստանից Հայաստանի ներքին շուկա բնական գազի մենաշնորհ մատակարարն է։ Ընկերությունը հանրապետությունում իրականացնում է նաև գազի փոխադրում, պահեստավորում, բաշխում և վաճառք, գազափոխադրման համակարգի և ստորգետնյա գազապահեստարանների վերակառուցում և ընդլայնում։