Բավ է պառակտվել
15-01-2015 12:46

Սկզբունքային հարց չէ, թե որտեղ կկրի պատիժը Պերմյակովը. Գ. Կոստանյան

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանն ամեն կերպ խույս տվեց հստակ պատասխանել հարցին, թե կոնկրետ որ երկրի մարմիններն են վարելու Վալերի Պերմյակովի գործով նախաքննությունը։ Կոստանյանը միայն շեշտեց, որ նախաքննության եւ դատաքննության ընթացքում Պերմյակովը գտնվելու է ՀՀ տարածքում, լրագրողների հստակեցնող հարցին պատասխանեց. «Դուք բոլորդ կտեսնեք»։ Կոստանյանը նշեց, որ Պերմյակովը մինչդատավարական գործընթացում պահվելու է ՀՀ տարածքում, սակայն հրաժարվեց կոնկրետացնել՝ արդյոք խոսքը ռուսական ռազմաբազայի տարածքի մասին է։ Հարցին, թե որտե՞ղ է Պերմյակովը կրելու պատիժը, գլխավոր դատախազը նույնպես հստակ պատասխան չտվեց՝ նշելով, ոչ դա «մեծ սկզբունքայնության խնդիր չէ, եւ այդ մասին խոսելը դեռ վաղ է»։