Բավ է պառակտվել
09-01-2014 15:56

Հայոց ցեղասպանության դասերը Տորոնտոյի դպրոցական ծրագրերից հնարավոր է դուրս գա

Կանադայի թուրքական կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է արել աջակցել change.org կայքում տեղադրված խնդրագրին,  որի նպատակն է հանել Հայոց ցեղասպանության դասերը Տորոնտոյի դպրոցական ծրագրերից: Կանադայում թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով  2008թ-ից ի վեր ուսումնական ծրագրերում ընդգրկված հայերի, ասորիների և պոնտոսցի հույների ցեղասպանության մասին նյութերը բացասաբար են ազդում թուրք և թուրքական ծագում ունեցող աշակերտների վրա: Թուրքերը պնդում են, որ այդ նյութերի բովանդակությունն  արտացոլում է միայն հայկական կողմի հայացքները: Պահանջվում է կամ դասագրքերից ամբողջապես հանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը, կամ էլ  թեմայի վերաբերյալ թուրքական տեսակետը նույնպես ընդգրկել ուսումնական ծրագրերում: