Բավ է պառակտվել
31-08-2022 19:35

Հայաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է Սյունիքի նախկին մարզպետից և փոխկապակցված անձանցից 19.1 մլրդ դրամ գույք բռնագանձել

Դատարանը վարույթ է ընդունել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և 5 փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի և ակտիվների բռնագանձման վերաբերյալ գլխավոր դատախազության հայցադիմումը, հայտնում է Հայաստանի դատախազության մամլո ծառայությունը։
Հայցադիմումը ներկայացվել է 2022 թվականի հուլիսի 27-ին։
Պահանջ է եղել բռնագանձել մասնավորապես՝ 5 անշարժ գույք․ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոց, հաշիվների ապօրինի դրամական միջոցների մնացորդ, օֆշորային կազմակերպությանը փոխանցված ներդրումներ։
Խաչատրյանը 2019 թվականին ներգրավվել է որպես մեղադրյալ մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։