Բավ է պառակտվել
24-12-2019 14:22

Դատախազությունը չի հաստատել ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանի մեղադրական եզրակացությունը

Հայաստանի գլխավոր դատախազությունը լրացուցիչ քննության է ուղարկել երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Արա Բաբլոյանի գործը, ով մեղադրվում է իշխանություն յուրացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Այս մասին երեքշաբթի լրագրողներին է հայտնել Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

“Երկրի գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել պարոն Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործը և որոշում է կայացրել վերադարձնել այն լրացուցիչ քննության”,- նշել է նա։

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի նախկին խոսնակ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ իշխանությունը յուրացնելու հոդվածով, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանությունը յուրացնելուն օժանդակելու մեջ։

Դեկտեմբերի 13-ին գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է վերահսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։