Բավ է պառակտվել
20-08-2018 13:22

Գլխավոր դատախազությունը կբողոքարկի նախկին նախագահ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը

Մինչև օրվա վերջ գլխավոր դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ: Այն վերաբերելու է վճռաբեկ դատարանին ուղարկվելիք բողոքին՝ կապված Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ դատարանի որոշմանը:
Ավելի վաղ Gisher.News -ը տեղեկացրել էր, որ հուլիսի 28-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 2008թ. Մարտի 1-ի գործի շրջանակներում երկու ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման մեջ: Գործում որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց և ներկայումս հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:
Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը բավարարեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, ովքեր բողոքարկել էին վերջինիս կալանավորման մասին որոշումը: Միջնորդությունը բավարարվել էր՝ հաշվի առնելով նրա անձեռնմխեիլությունը: Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Հայաստանի հատուկ հետախուզական ծառայության ղեկավարութնունն այդ որոշումն անվանել էր անօրինական և հայտարարել վճռաբեկ դատարանում այն բողոքարկելու իր մտադրության մասին: