Բավ է պառակտվել
08-04-2021 13:04

Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել ՌԴ գլխավոր դատախազը

Ավելի վաղ Ռուսաստանում էր գտնվում Հայաստանի գլխավոր դատախազը: Իգոր Կրասնովը Հայաստան է ժամանել հենց նրա հրավերով։

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Հայաստան, հայտնել է հայկական գերատեսչության մամլո քարտուղար Արևիկ Խաչատրյանը:

«Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը», - նշել է նա:

Խաչատրյանը հավելել է, որ Կրասնովը ժամանել է իր հայ գործընկերոջ հրավերով:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունվարի կեսերին գտնվում էր Ռուսաստանում: Ռուսաստանի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, փոխադարձ իրավական աջակցության, արտահանձնման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Հանդիպումից հետո Դավթյանը և Կրասնովը ստորագրել են 2021-2022թթ համագործակցության ծրագիրը։