Բավ է պառակտվել
16-11-2016 17:11

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան

Այսօր Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանը կդառնար 20 տարեկան:

Երևանի Եռաբլուր պանթեոնում Ռոբերտ Աբաջյանի հիշատակի տուրք մատուցելու էին եկել հարազատները, դպրոցական և բակային ընկերները:

Եռաբլուրում էին նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության այլ ներկայացուցիչներ:

Ռոբերտ Աբաջյանի հիշատակին տուրք մատուցելու էր եկել նաև ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։