Բավ է պառակտվել
07-02-2022 16:16

Եվրամիության ղեկավարը մեկնաբանել է ութ հայ գերու ազատ արձակումը

Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը մեկնաբանել է ութ հայ գերու ազատ արձակումը։

«Ադրբեջանի կողմից ութ հայ գերու ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան ևս մեկ դրական ազդանշան է, որը հաջորդեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (առցանց՝ խմբ.) հանդիպմանը»,- գրել է Միշելը Twitter-ում։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը:

Հայաստանի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հայտարարեց Ադրբեջանից ութ հայ ռազմագերուն հայրենիք վերադարձնելու մասին։ Դա հնարավոր է դարձել փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ անցկացված առցանց հանդիպման արդյունքում։

Մակրոնի և Միշելի հետ տեսակոնֆերանսին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նշվել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված առաջընթացը, հատկապես՝ բանտարկյալների ազատ արձակման և անհայտ կորածների որոնման ուղղությամբ շարունակվող համատեղ ջանքերի առումով։