Բավ է պառակտվել
15-07-2019 14:21

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը նշել է Կապանի օդանավակայանի գործարկման ժամկետը

Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի, երկուշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն՝ ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Կապանի օդանավակայանի վերակառուցման և շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 2 միլիոն դոլար։ Միջոցները ներդրել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և “Սյունիք” զարգացման հիմնադրամը։ Օդանավակայանը նախատեսվում էր գործարկել 2018 թվականին։

“Կապանի օդանավակայանում աշխատանքներն արդեն ավարտվում են, նախատեսվում այն բացել արդեն այս տարի”,-ասել է Ռևազյանը։

ԽոսելովՀայաստանի մարզերում այլ օդանավակայանների մասին, նա նշել է, որ դրանք բոլորը վատ վիճակում են, և մեծ ներդրումներ են պահանջվում թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ նրա, ոլորտում կան հետաքրքրված ներդրողներ, բայց բանակցությունները դեռևս շարունակվում են։

“Այս ոլորտը եկամուտներ չի խոստանում, դա, ավելի շուտ ծրագիր է այն մարդկանց համար, ովքեր պարզապես սիրում են Հայաստանը և ցանկանում են որևէ բան անել երկրի համար”,- ասել է Ռևազյանը։

Ինչ վերաբերում է երկրում փոքր ավիացիայի զարգացմանն, ապա, ըստ նրա՝ մինչ այժմ այն զարգացնելու մոտիվացիայի չկար, մանավանդ, որ այն ավելի վտանգավոր է և քիչ եկամտաբեր՝ մեծ ինքնաթիռներով թռիչքներ կազմակերպոելու համեմատությամբ։

Այնուամենայնիվ, ասել է նա, Հայաստանի փոքր ավիացիայի ոլորտում գրանցվել է երկու ավիաընկերություն և շարունակվում են բանակցությունները մասնավոր սեկտորի հետ։

“Այս ոլորտում արվում են առաջին քայլերը, և մենք փորձում ենք թեթևացնել գրանցման բոլոր գործընթացները, ընկերություններին աջակցում ենք այլ հարցերում և նախատեսում ենք օրենսդրական փոփոխություններ ներկայացնել երկրում 450կգ քաշով թեթև ինքնաթիռները (երկտեղանի՝ խմբ.) շահագործելու համար։”,- ասել է Ռևազյանն, ընդգծելով, որ օրենսդրական բացերի պատճառով Հայաստանում ներկայումս անհնար է գրանցել փոքր ինքնաթիռները։