Բավ է պառակտվել
15-08-2022 13:16

Հայաստանի Աի նախարարը բացառել է ահաբեկչության վարկածը Երևանի «Սուրմալու» ԱԿ-ում

ԱԻՆ պետ Արմեն Փամբուխչյանը բացառել է Երեւանի«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության վարկածը, որտեղ նախօրեին տեղի է ունեցել պայթյուն՝ հետագա բռնկմամբ։

«Պայթյունի պահի տեսանյութը դիտելով` ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն։ Այսինքն` ներսում կրակ է եղել, այն տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել»,– ասել է Փամբուխչյանը լրագրողներին։

Կիրակի ժամը 13.23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է եռահարկ շենք։

Երկուշաբթի առավոտյան տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, 15 համարվում է անհետ կորած։ Տարբեր բժշկական կենտրոններ է տեղափոխվել 61 տուժած, որոնցից մեծ մասն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, ստացիոնար բուժում է ստանում 21 քաղաքացի։