Բավ է պառակտվել
08-09-2021 13:29

Ռուսաստանի ԱԻՆ նախարար Եվգենի Զինիչևը զոհվել է, մարդու կյանք փրկելիս

Ռուսաստանի ԱԻՆ նախարար Եվգենի Զինիչև զոհվել է Նորիլսկում զորավարժությունների ժամանակ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել են նախարարությունից։

«Ցավով տեղեկացնում ենք, Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ՝ Նորիլսկում արկտիկական գոտում արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու միջգերատեսչական վարժանքների ժամանակ մարդու կյանք փրկելիս»,- ասվում է հաղորդագրությունում։

Զինիչևը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին: