Բավ է պառակտվել
18-04-2019 15:27

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար (լուսանկարներ)

  

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ Gisher.News- ը գրել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը սկսվել է ապրիլի 15-ի երեկոյան, այն ամբողջությամբ մարվել է միայն երեքշաբթի առավոտյան: Կրակը ոչնչացրել է սրաձողի վերին հատվածը, ժամացույցը և տանիքի մեծ մասը: Ֆրանսիայի իշխանություններն ու գործարարներն արդեն խոստացել են հարյուր միլիոնավոր եվրո հատկացնել տաճարի վերականգնման համար:

  

Ինչպես նշված է Հայաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում, Մնացականյանի աշխատանքային այցը մեկնարկել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումով:

Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր: