Բավ է պառակտվել
07-06-2022 17:55

Հայաստանի արտգործնախարարը ռազմագերիների հարազատներին ներկայացրել է հայրենադարձության տարվող աշխատանքները

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեքշաբթի հանդիպել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից։

Միրզոյանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա պատասխանել ներկաների հարցերին:

Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն գործադրում է բոլոր ջանքերն՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման և նրանց հայրենադարձման ուղղությամբ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ մինչ օրս Ադրբեջանում պահվում է 39 հայ գերի։ Իրավապաշտպանները հայտնում են մոտ 150 գերու մասին։