Բավ է պառակտվել
09-09-2021 16:00

Հայաստանի պաշտպանության նախարարը անհայտ կործների ծնողներին ներկայացրել է որոնողական աշխատանքների ընթացքը

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ կարապետյանը հինգշաբթի հանդիպել է Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների և կամավորների ծնողների և հարազատների հետ։ Այս մասին տեղեկացնում է պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Պաշտպանության նախարարը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, հայտնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։
Կարապետյանը հավաստիացրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերն՝ անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում հարազատների կողմից բարձրացված հարցերի շուրջ պաշտպանության նախարարը խնդրով զբաղվող համապատասխան հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին հանձնարարել է ուսումնասիրել և զեկուցել մանրամասները։
Հանդիպման ավարտին Կարապետյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները պարբերական կլինեն, վստահեցնելով, որ խնդիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում։
Օգոստոսի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առկա տվյալների համաձայն Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 3773 հայ զինծառայող, անհայտ կորած է համարվում 243-ը։