Բավ է պառակտվել
11-06-2016 12:11

Սերգո Կարապետյանը՝ փոխնախարարիների կրճատման մասին

«Գյուղատնտեսության փոխնախարարների կրճատումից խնդրում եմ չանհանգստանալ, ոլորտը դրանից չի տուժելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փորձառու գյուղատնտեսության փոխնախարարների կրճատումից ոլորտը չի տուժի: Նրա խոսքերով՝ մյուս փոխնախարարներն էլ են մասնագետ: «Այնպես չէ, որ նրանք պրոֆեսիոնալ չեն: Սերնդափոխություն պետք է լինի: Ամեն պետական պաշտոնյայի երբ նշանակում են, միաժամանակ հետո հնարավոր է, որ ազատեն աշխատանքից: Կյանքը շարունակվում է»,- նշեց Սերգո Կարապետյանը:

Դիտարկմանը, թե դրա համար է, որ նախարարը նախապատվություն տվեց երիտասարդ կադրերին, Սերգո Կարապետյանը պատասխանեց. «Այո՛, երիտասարդ կադրերին պետք է նախապատվություն տանք, երիտասարդները պետք է աճեն: Ընդհանրապես բոլոր ոլորտներում էլ սերնդափոխություն պետք է լինի»: