Բավ է պառակտվել
05-08-2021 12:48

ՊՆ նախարար Կարապետյանը և Ռուստամ Մուրադովը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Հանդիպման ընթացքում խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարը շնորհավորել է պաշտպանության նախարարին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն Լեռնային Ղարաբաղում ՌԴ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ քննարկել է ն:
Մուրդովը շնորհավորել է Կարապետյանին պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Ավելի վաղ նախագահը ստորագրել էր Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելու հրամանագիրը։ Վերջինս, փաստացի, իրականացնում էր ՊՆ ղեկավարի պարտականությունները հուլիսի 20-ին Վաղարշակ Հարությունյանի պաշտոնից հեռանալուց հետո։