Բավ է պառակտվել
23-04-2021 11:14

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է Հայաստանի ԱԺ մամլո ծառայությունը։

Պատվիրակությունը Հայաստան կժամանի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով։ Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները:

Ֆրանսիայի պատվիրակությունը հանդիպումներ կունենա Միրզոյանի, խորհրդարանական խմբակցությունների և հանձնաժողովների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ են նախատաեսված վարչապետի, Հանրապետության նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։