Բավ է պառակտվել
19-07-2018 13:14

Տարոն Մարգարյանը շուտով կկանչվի հարցաքննության

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջիկայում կկանչվի հարցաքննության Ազգային անվտանգության ծառայության քննչական բաժին, այսօր կառավարության նիստից առաջ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` մեկնաբանելով «Երևան» հիմնադրամում չարաշահումների հետաքննության ընթացքը։

«Քննության այս փուլում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ չի կանչվել հարցաքննության, սակայն շուտով դա տեղի կունենա։ Ինչ վերաբերում է «Երևան» հիմնադրամի գործով հետաքննությանը, ապա նյութերի ծավալը մեծ է, և ժամանակ է պահանջվում լիարժեք ուսումնասիրության կատարելու համար», –ասաց Արթուր Վանեցյանը։

Հայաստանի ԱԱԾ–ն ավելի վաղ չարաշահման ու խարդախության գործով խուզարկություն է կատարել «Երևան» հիմնադրամի գրասենյակներում։

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի անօրինական հարստացման մասին տեղեկություններին, ԱԱԾ–ն դեռ չի հայտնաբերել ընկերություններ, որոնք գրանցված են նախկին քաղաքապետի անունով,-ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդական Արեն Մկրտչյանը փոխանցել է մեզ ԶԼՄ–ներում ու սոցցանցերում տեղ գտած հրապարակումները Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ։ Տարվում է քննություն», – ասեց Վանեցյանը։
Միաժամանակ ԱԱԾ ղեկավարը բացառեց այն բանի հնարավորությունը, որ Տարոն Մարգարյանը լքել կամ կլքի Հայաստանը։