Բավ է պառակտվել
19-07-2018 13:11

Վանեցյանը խոստացել է աղմկահարույց բացահայտումներ ապօրինի հարստացման փաստերով

Շուտով կհրապարակվեն նոր բացահայտումներ ապօրինի հարստացման փաստերով, այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լյովա Սարգսյանն ու նրա երեխաներն ավելի վաղ մեղադրվել են անօրինական հարստացման մեջ։ Ս․Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է անօրինական հարստացման մեջ մեղադրանքի առաջադրումից հետո։

«Ազգային անվտանգության ծառայությունում առկա են նյութեր անօրինական հարստացման նոր դեպքերի մասին։ Այդ գործերը բավականին ծավալուն են և ապագայում սպասեք նոր աղմկահարույց բացահայտումների», – ասել է Վանեցյանը։

ԱԱԾ պետը նաև նշել է, որ այդ տեղեկությունները վերաբերում են ոչ միայն ՀՀԿ–ի հետ կապված անձանց։