Բավ է պառակտվել
24-05-2019 14:24

Հրաժարական է տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է անձամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Դիմում մասնավորապես ասված է՝ «Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները, և այդ առիթով մայիսի 20- ին մամուլում իմ կողմից արտահայտած մտահագությունները՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը»:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արգելափակել բոլոր դատարանների մուտքերը, մի խումբ քաղաքացիներ շրջափակել էին նաև Բարձրագույն դատական խորհրդի շենքը։ Իսկ երեկ էլ մի խումբ ակտիվիստներ դատարանի դիմաց պահանջում էին Գագիկ Հարությունյանի հրաժարականը:
Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։