Բավ է պառակտվել
02-11-2022 11:31

Օդերևութաբանները զգուշացնում են ցրտահարությունների մասին Արարատյան դաշտում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Նոյեմբերի 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև 2 աստիճան ցուրտ։

Նոյեմբերի 4-6-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 2-3-ին կդիտվի պարզ եղանակ։

Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի գիշերը նվազել է 3-5 աստիճանով։

Երևանում չորեքշաբթի ցերեկը օդերևութաբանները խոստանում են 15-17 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կտատանվի 13-18 աստիճանի սահմաններում։