Բավ է պառակտվել
15-11-2016 13:31

Ռուսաստանի 11 մարզերում հոնկոնգյան գրիպի շտամ է հայտնաբերվել

«Ռոսպոտրեբնադզոր»-ն անցյալ շաբաթ ՌԴ 11 մարզերում հոնկոնգյան գրիպի 15 շտամ է հայտնաբերել։ Այս մասին ասել է գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան։

Անցյալ շաբաթ բնակչության ընդհանուր թվի հիվանդացության շաբաթական շեմի հատում էր գրանցվել 5 մարզում՝ Նովոսիբիրսկի մարզում, Կարելիայում, Պերմի մարզում, Պրիմորիեի երկրամասում, Նենեցկի ինքնավար շրջանում։ Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ մինչ այդ շեմը հատվել էր միայն Կարելիայում։ Պոպովան նշել է, որ պատվաստումն ավարտվում է, ՌԴ բնակչության 35.7 տոկոսն արդեն պատվաստված է։

«Անցյալ շաբաթ A գրիպի H3N2 գրիպի վիրուս է հայտնաբերվել 11 սուբյեկտներում կա 15 դեպքեր, B գրիպի վիրուս՝ Ռոստովի մարզում։ 2009 թվականի AH1N1 գրիպի վիրուս անցյալ շաբաթ չի հայտնաբերվել»,- ասել է Պոպովան։

Նա նշել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում հետազոտվել է 3167 մարդ։ «Լաբորատոր մոնիթորինգի արդյունքում մենք տեսնում ենք, որ գրիպի վիրուսի դեպքերը մինչեւ 3.5 տոկոսով աճել են այն դեպքում, երբ անցյալ շաբաթ այդ ցուցանիշը 1.4 տոկոս էր»,- հավելել է նա։ Պոպովայի խոսքով՝ նախկինի պես գերակա են ոչ գրիպոզ ծագման վիրուսները, պարագրիպների տեսակարար կշիռը դրական անալիզների կառույցում կազմել է 26.5 տոկոս, ադենովիրուսներինը՝ 16.2 տոկոս, հայտնաբերվել են նաեւ ոչ գրիպոզ ծագման այլ վիրուսներ։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ այս սեզոնում սպասվում է հոնկոնգյան տեսակի AH3N2 վիրուսի տարածում։ Նախկինում Ռուսաստանում նման վիրուս գրեթե չէր հայտնաբերվել։ Պոպովան զգուշացրել է, որ նման հիվանդությունը բավականին թեթեւ է անցնում եւ հիշեցրել, որ 1960-ական թվականներին այդ վիրուսը հազարավոր մարդկանց կյանք է խլել։ Սակայն, նրա խոսքով, «Ռոսպոտրեբնադզոր»-ը պատրաստ է հիվանդության հետ կապված իրավիճակի զարգացմանը։