Բավ է պառակտվել
11-01-2021 17:30

Ինչպիսին պետք է լինի Ղարաբաղյան հակամարտության լուծումն ըստ Գորբաչովի

Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, միաժամանակ, ըստ նրա, խնդրում գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով ՝ «առանց հաղթողների և պարտվողների»:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին … Շատ բարդ հարց է, հին, արմատացած անցյալում: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդների համար լուծում գտնել: Եվ հետագայում Ռուսաստանը եւս փորձում էր», — ՌԻԱ նովոստին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, որը ղեկավարել է երկիրը

1980-ականների վերջին` ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ:
Խորհրդային Միության նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն ավարտվել են, կարևոր է կանգ չառնել, նորից տասնամյակներով խնդիրը չլուծված չթողնել:

«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտության կողմերին է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից ՝ առանց հաղթողների և պարտվողների», — ասել է Գորբաչովը:
Կիրակի հայտնի դարձավ, որ այսօր՝ հունվարի 11-ին, Մոսկվայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։