Բավ է պառակտվել
24-07-2019 17:34

Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ-ի կանոնադրությունում փոփոխություններն, այդ թվում՝ Հայաստանի կողմից նախաձեռնածները

Պետդուման չորեքշաբթի կայացած նիստում վավերացրել է մի շարք արձանագրություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին, այդ թվում՝ հստակեցնելով դիտորդ երկրների իրավասությունները։

Արձանագրությունները ստորագրվել են Աստանայում 2018թ նոյեմբերի 8-ին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկիստանի նախագահների կողմից։

Համաձայն տեքստի, ՀԱՊԿ գերագույն մարմնի՝ հավաքական անվտանգության խորհրդի կազմում կարող են ընդգրկվել ոչ միայն պետությունների ղեկավարներն, այլև կառավարության նախագահները` եթե դա թույլ է տալիս ազգային օրենսդրությունը։

ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխությունների անհրաժեշտությունը թելադրված է եղել 2015թ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումով, երբ հանրապետությունն անցավ կառավարման պառլամենտական ձևին՝ վարչապետի ղեկավարությամբ։

Մեկ այլ արձանագրությամբ նախատեսվում է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներն, ինչպես նաև “ՀԱՊԿ գործունեության բաց նորմատիվային իրավական բազայի, փորձի և պրակտիկայի ուսումնասիրությամբ հետաքրքրված միջազգային կազմակերպությունները կարող են ստանալ դիտորդի կարգավիճակ առանց ստանձնելու ՀԱՊԿ գործնական միջոցառումներին մասնակցելու պարտավորություն։ Վերջիններիս մասնակցելու պատրաստ երկրներն ու կազմակերպությունները կարող են ստանալ ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ։

Եվս մեկ արձանագրության համաձայն ՀԱՊԿ-ին կից լիազոր ներկայացուցչի պաշտոնի փոխարեն մտցվում է մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնն, ինչպես նաև՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Սահմանվում են 1967թ․ապրիկի 18-ին ընդունված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիենայի կոնվենցիայով նախատեսված արտոնություններ և իմունիտետ ոչ միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և նրա ընտանիքի անդամների, այլ նաև՝ նրա տեղակալների և նրանց ընտանիքի անդամների համար, եթե վերջիններս չեն հանդիսանում կացության երկրի քաղաքացի։ Այս փոփոխությունները մտցվում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում։