07-11-2018 13:00

2013թ․Նոր Մոսկվայում ՃՏՊ մեղավոր Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել

Հինգ տարի առաջ Նոր Մոսկվայում (ռուսական Պոդոլսկի շրջանում) մեծ արձագանք ստացած ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր՝ բեռնատարի վարորդ, Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանն ազատ է արձակվել համաներմամբ:

2013 թ. հուլիսին Պոդոլսկի մոտակայքում Հ.Հարությունյանը, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա վարելիս, բախվել է երթուղային ավտոբուսի հետ: Ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել 18 մարդ , ավելի քան 60-ը վիրավորվել են:

Այս մասին պատմել է նրա կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը։ Նա ասել է, որ Հարությունյանին ազատ արձակելու հարցով նա դիմել է դեռևս նախկին իշխանություններին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին։ Հարցին, ինչո՞վ է այժմ զբաղվում Հարությունյանը, Մարտիրոսյանը պատասխանել է․“տաքսի է վարում”։

Օգոստոսի 31-ից Հարությունյանը պատիժը կրել է բաց ռեժիմով։ Նա աշխատելու իրավունք է ունեցել, սակայն գտնվել է ուղղիչ-կատարողական հիմնարկում։ Նման պատժամիջոց կիրառվում է առանց դիտավորության հանցանք գործած մարդկանց նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2013 թ. հուլիսին Պոդոլսկի մոտակայքում Հ.Հարությունյանը, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա վարելիս, բախվել է երթուղային ավտոբուսի հետ: ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել 18 մարդ , ավելի քան 60-ը վիրավորվել են:

2014 թ. օգոստոսի սկզբին Մոսկվայի Տրոիցկի դատարանը Հարությունյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել վեց տարի և ինը ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: 2017 թ. հուլիսին նա արտահանձնվել է Հայաստան, որտեղ շարունակել է բաց ռեժիմով կրել իր պատիժը տեղական բանտում, այսինքն` աշխատելու իրավունք է ստացել: