Բավ է պառակտվել
10-06-2019 18:29

Գավառում տեղացած կարկուտը լուրջ վնասներ է հասցրել ցանքատարածություններին (Լուսանկար, տեսանյութ)

  

Շաբաթ օրը Գավառում տեղացած կարկուտը լուրջ վնասներ է հասցրել ցանքատարածություններին: Առայժմ համայնքային հանձնաժողովն ուսումնասիրում է վնասի չափերը, իսկ մինչ այդ՝ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Համբարձում Համբարձումյանը հորդորում է տուժած ցանքատարածությունների բնակիչներին դիմել քաղաքապետարան՝ վնասի չափերը հաշվարկելու համար:
«Երևի կես մետր կարկուտ էր նստել ,ես 60 տարեկան մարդ եմ նման բան դեռ չէի տեսել»: ,-ասում է Համբարձումյանը:
Ի դեպ, Գավառում երբ անձրև է տեղում՝ փողոցները դառնում են անանցանելի, քանի որ ջրահեռացման համակարգերը չեն գործում: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Gisher.News-ի հետ զրույցում ասաց, որ դիմել են քաղաքապետարան, որպեսզի հաշվարկ անեն ու հասկանան՝ թե ինչ միջոցներով կարող են խնդիրը լուծել:
«Չկա ջրահեռացման համակարգ, ու հենց անձրև է տեղում անընդհատ ասֆալտածածկույթը կուտակված ջրի պատճառով քայքայվում է: Մենք քաղաքապետարանին առաջարկել ենք,որ կազմեն նախագիծը : Իհարկե այն մեծ գումար է կազմում,բայց պատկերը ունենալով գոնե փուլ –փուլ կկառուցենք»,-ասում է Գնել Սանոսյանը:
Ճանապարհածածկույթի խնդիրները ոչ միայն մարզկենտրոնում են, այլև գյուղերում:
<<Այս տարի նախատեսվում են իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ>>,- ասում է Գնել Սանոսյանը ու թվարկում գյուղերի անունները:
<<Ծովակ,Աղպրաձոր, Մակենիս-Լճավան ճանապարհը մոտ 12 կմ,Արծվանիստ համայնքի ճանապարհը ,որը 80 ական թթ-ին վերակառուցվել :Մի խոսքով մարզի 57 համայնքից 40-ը որոշակի առումով կասֆալտապատվի>>:
Gisher.News-ի տրված հարցին տրանսպորտային խնդիրներից, մարզպետը պատասխանեց, որ միջհամայնքային տրանսպորտը չի գործում , մարդիկ ապավինում են միայն տաքսիներին:
<<Տրանսպորտի շատ լուրջ խնդիր կա,միակը որ գործում է Գավառ-Սևան երթուղին է: Այս հարցը քննարկել են նաև տրանսպորտի նախարարության հետ: Պետք է մեկ ընդհանուր օպերատոր լինի,որը որոշ համայնքներում վնասով կաշխատի,որոշ համայնքերում օգոտով կաշխատի: Այլ տարբերակ կարծում եմ չկա>>,-ասաց մարզպետը:

Այնուհետև Gisher.News-ը հետաքրքրվեց, թե Ի՞նչ արդյունքներ տվեց <<Իմ քայլը հանուն Գեղարքունիքի>> տնտեսական ֆորումը, ներդրողներ հայտնվեցի՞ն.
<<Մենք ամենևին նպատակ չենք ունեցել ֆորումը անցկացնել ֆիքսելու համար, որ նման միջոցառում անցկացրեցինք, այլ արդեն կան ներդրողներ այն էլ տարբեր ոլորտներում>>,-ասաց մարզպետը:
Եվ վերջում ավելացրեց որսագողության մասին։
«Իրականում այս ոլորտում մեկ լավ բան կա՝ Սևանում սիգի պաշարները ավելացել են ,իսկ մյուս կողմից էլ որսագողություն եղել է: Հետևաբար ոչ թե պետք է խստացնել, որ ոչ մեկ ոչինչ չորսա ,այլ պարզապես պետք է կանոնակարգել ոլորտը: Իսկ մարդիկ որսագողությունից կանցնեն կանոնակարգված ձկնորսության»,- ասաց Գնել Սանոսյանը:


Արմինե Գևորգյան