Բավ է պառակտվել
13-08-2016 17:05

Արարատի մարզի անհետ կորած բնակիչը հայտնվել է ադրբեջանական կողմում

Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 61-ամյա Հենրիկ Աղեկյանը սահմանը հատել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում: Այս տեղեկությունը  հաստատեց ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

«Ճշտումներ են կատարվում, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այնտեղ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Աղեկյանը գտնվում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում: Այս քաղաքացին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի եւ նախկինում հաճախ է կորել տնից: Այս անգամ էլ մոտ մեկ շաբաթ առաջ է տնից դուրս եկել եւ չի վերադարձել: Հարազատները կարծել են՝ շուտով տուն կվերադառնա: Այսօր միայն ոստիկանություն են դիմել, եւ եթե համեմատում ենք ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության հետ, համապատասխանում է»,- ասաց Արմեն Կապրիելյանը:

Կապրիելյանի խոսքով, Կարմիր խաչը որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի տրամադրել: