Բավ է պառակտվել
10-06-2020 17:23

ՀՀ քաղաքացիներին համատարած արտաքսում են ՌԴ Տոմսկ քաղաքից

Gisher.News-ի խմբակցությունը նամակ է ստացել Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացուց, և որոշել է արձագանքել։

Ձեզ գրում եմ Ռուսաստանի Տոմսկ քաղաքից։ 6տարի է ընտանիքով՝ես, կինս, երեխաս 8 տարեկան, բնակվում ենք այստեղ։

Օրենքի հետ երբեք խնդիր չենք ունեցել, ռուսական անձնագիր չունենք բայց ամեն տարի ժանանակավոր գրանցում ենք անում մի տարով մինչև հաջորդ տարի և ապրում հարգելով երկրում տիրող օրենքը։ Երեխաս հաճախում է դպրոց՝ 2_րդ դասարան։

Չնայած այս ամենին ինչ որ մի ճանապարհային ոստիկանության պետ նամակ-ծանուցում է ուղարկել, այն մասին որ, ինձ արգելվում է մուտքը ՌԴ 3 տարի ժամկետով, պատճառը 1996թ-ի մի օրենք, որը մինչ այս երբեք չի գործել։ Ըստ այդ "օրենքի" 3 տարվա ընթացքում 2 և ավելի ճանապարհատրանսպորտային իրավախախտում կատարելու դեպքում փակում են մուտքի իրավուքը։ Հետո հնարավոր չէ այլևս ժամանակավոր գրանցվել որովհետև չեն գրանցում ու մնում ես ՌԴ-ում անլեգալ։

Իմ շրջապատում ես 10-րդ եմ այս վիճակում։ Խնդրում եմ այս հարցը բարձրացրեք, ինչից է որ չգործող օրենքը մի օր սկսեց գործել հենց հայերի համար։

Ճիշտ է ես ունեմ մեքենա գոյատևում եմ մեքենայի հաշվին, արել եմ ճանապարհատրանսպորտային իրավախաղտումներ (արագության գերազանցում, կամերաների ֆիքսում), որոնք վճարել եմ նշված ճամանակայատվածից էլ շուտ և ստացել նույնիսկ զեղչ։ Ես ինչ պետք է անեմ ինչպես իմ ընտանիքին թողնեմ ու վերադառնամ Հայաստան։ Կամ ինչպես են իմ մուտքը արգելել այն դեպքում եթե ես արդեն ՌԴ-ում եմ։

Դիմել ենք դեսպանատուն ասում են մենք այդ օրենքից տեղյակ չենք, այդպիսի բան չի կարող լինել։ Բայց փաստը այն է որ եղել է։ Խնդրում եմ բարձրացրեք այս հարցը, գոնե մի լուծում գտնենք։ Նախապես շնորհակալություն։