Բավ է պառակտվել
20-03-2020 15:58

Հայաստանի քաղաքացիները կարող են Ուկրաինայից հայրենիք վերադառնալ չարտերային չվերթով

Մարտի 25-ին ուկրաինական ավիաընկերությունը կազմակերպում է Կրև-երևան-Կիև չարտերային թռիչքը, հայտնել է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը։

“Համաձայն Պարետատան որոշման, Հայաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների”,- նշվել է հայտարարությունում:
Նշվել է նաև, որ Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և, անհրաժեշտության դեպքում՝ կհոսպիտալացվեն, կմեկուսացվեն կամ կպարտադրվեն ինքնամեկուսանալ:
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ չվերթը կազմակերպում է “SkyUp” ընկերությունը։

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի կառավարությունը մարտի 16-ին երկրում հայտարարել է արտակարգ դրություն մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը։

Մարտի 20-ի ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 136 դեպք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարակվածների մեծամասնությունն, այդ թվում՝ մեկ դպրոցական, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասերից մեկում վարակվածների հետ շփում ունեցած անձինք։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։