Բավ է պառակտվել
24-08-2022 09:10

ՌԴ-ում բնակվող Հայաստանի քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը։ հանդես է եկել Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներին վերաբերող հայտարարությամբ։

Միգրացիոն ծառայությունը ֆեյսբուքյան էջում հաղորդում է, որ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր
- Ռուսաստանի Դաշնությունում են գտնվել մինչև 2021 թ․ դեկտեմբերի 29-ը և մինչև այժմ չեն հատել ՌԴ սահմանը և
- ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեության ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով
- կամ ՌԴ-ում են գտնվում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից,
- չունեն բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն,
մինչև 2023 թ-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում և լուսանկարում:

Մատնահետքի հաշվառման և լուսանկարման ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկությունը հասանելի է հղումով։
«Նշված պահանջը սահմանվել է 2022 թ-ի հուլիսի 14-ի 357-Ֆ3 «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքով և ՌԴ առանձին օրենսդրական ակտերով»,- նշվում է հաղորդագրության մեջ։