Բավ է պառակտվել
12-01-2023 17:54

Հայաստանի քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման քարտերով

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով։

Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների առանց վիզայի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրի ստորագրման առաջարկության» նախագծին։

Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում:

Ինչպես նշեցէ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հարևան Վրաստանի հետ հատուկ հարաբերությունների հաստատումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, բոլոր գերատեսչությունների միջև տարբեր մակարդակների ինտենսիվ շփումները շարունակվում են։

Նա հավելեց, որ Վրաստանը Հայաստանի քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրելի վայրերից է։ «2019 թվականին Վրաստան է այցելել 1 մլն 365 հազար ՀՀ քաղաքացի, իհարկե, համաճարակի պատճառով անկում է եղել, կարծում ենք, որ դինամիկան մոտ ապագայում կվերականգնվի»,- ասաց Միրզոյանը։

Ըստ առկա տվյալների՝ վերջին տարիներին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվն անշեղորեն աճում է։ Մասնավորապես, այս ցուցանիշը 2011 թվականին կազմել է մոտ 562 հազար այցելու, իսկ 2019 թվականին՝ 1 միլիոն 365 հազար։ 2020 թվականին COVID-19 համաճարակի պատճառով Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը զգալիորեն նվազել էր՝ հասնելով 260 հազար այցելուի։