Բավ է պառակտվել
26-01-2023 11:48

Հայաստանի քաղաքացիները կկարողանան ԱՄԷ այցելել առանց մուտքի արտոնագրի

Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ։

Հինգշաբթի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Փոփոխությունների արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումը ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայնմանը, զարկ կտա միջմարդկային շփումներին ու միջմշակութային կապերին՝ նպաստելով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և էմիրաթական ներդրումների ծավալը Հայաստանում։ Նկատելի զարգացում է ապրում զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթների թիվը։ Երկու երկրները արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում։

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման քարտերով Վրաստան մուտք գործելու և ԱՄԷ առանց մուտքի վիզա այցելելու կարգը
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին մասին համաձայնագիրը
Հայաստանի և Իրանի քաղաքացիների մոտ սահմանին հայտնաբերվել է թմրանյութ (լուսանկարներ)
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը․ ԱԽ քարտուղար
ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ միայն օդային ճանապարհով