Բավ է պառակտվել
30-03-2021 13:11

Ադրբեջանցիները Շուռնուխից կովեր են գողացել․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է Ռուստամ Մուրադովին

Տեղական իշխանությունները խորհուրդ են տվել գյուղացուն ոչ մի ինքնուրույն քայլ չձեռնարկել, նշելով, որ ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին։

Շուռնուխի (Սյունիքի մարզ) բնակչին պատկանող անասուններին գողանալու և ադրբեջանական գյուղ տանելու հարցով Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Այդ մասին պատգամավորը հայտնել է երեքշաբթի ֆեյսբուքյան իր էջում ։

Ըստ խորհրդարանականի, «Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի վրա։ Ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Անասունների հետքերով ֆերմերի որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա, կտանք ձեր անասուններին ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել»։

Սյունիքի մարզպետարանից գյուղացուն խորհուրդ են տվել ոչինչ չձեռնարկել, ասելով, որ ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին։

«Այդ ֆերման շուռնուխցի Գավրուշի մեծ ընտանիքի ապրուստն է»,- նշել է Զոհրաբյանը։
Պատգամավորը հույս ունի, որ Սյունիքի մարզպետն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Հակոբյանի ընտանիքին օգնելու համար։
Հիշեցնենք, որ պատերազմի արդյունքում Ղարաբաղի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Դրանից հետո սկսվեց Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացն, ինչի արդյունքում խնդիրներ ծագեցին՝ կապված Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգության, տներն ու այլ ունեցվածքը կորցնելու հետ։ Իրավիճակը հատկապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի, այդ թվում՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի, Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով: