Բավ է պառակտվել
02-04-2019 15:23

Հայաստանի քաղաքացիներն ու ղեկավարությունը Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Այսօր լրանում է Ղարաբաղում Ապրիլյան քառօրյա պատերազմի երրոդ տարելիցը, որի կապակցությամբ Հայաստանի քաղաքացիներն ու ղեկավար կազմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուրի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ 2016 թվալանի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը լայնամասշտաբ հարձակողական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։

Շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ծավալվել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև:

Առավել թեժ մարտերն ընթացել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմից զոհվել է ավելի քան 100 մասնակից: