Բավ է պառակտվել
08-09-2018 10:00

Իրանի քաղաքացիները փորձել են 500 գրամ հերոին անցկացնել Հայաստան

Իրանի երկու քաղաքացի փորձել են 500 գրամ հերոին անցկացնել Հայաստան՝ թաքցնելով այն մարմնի տարբեր մասերում։

“ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի բաժինը սեպտեմբերի 6-ին տեղեկություն էր ստացել այն մասին, որ նույն օրը՝ 01։30-ի մոտակայքում Մեղրիի սահմանային անցակետում, Իրանի քաղաքացիներ Ֆարհադ Էբրահիմ Սուլեյմանին և Լեյլա Նորալդին Դոստկանը, հավանաբար հերոին են տեղափոխում Վրաստան։ Նույն օրը մոտավորապես 12։30-ին նշված քաղաքացիները Բագրատաշենի անցակետում փորձել են հատել Վրաստանի հետ Հայաստանի պետական սահմանը”,- ասվում է հաղորդակցությա մեջ։

Նշվում է, որ սահմանային անցակետում նրանք անձնական զննություն են անցել, սակայն նրանց ուղեբեռում թմրանյութ կամ այլ մաքսանենգ ապրանք չի հայտնաբերվել։ Այս բանից հետո նրանք տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն բուժզննություն անցնելու համար։

“Բժշկական զննության արդյունքում Լեյլա Դոստկանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 173 գրամ գլանաձև դարչնագույն պինդ նյութ, որը, պարզվել է, որ հերոին է։ Մարմնի մեկ այլ մասում հայտնաբերվել է 96 գրամ քաշով նույնանման զանգված։ Ֆարհադ Սուլեյմանի մոտ ևս հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 118 և 100 գրամ քաշերով երկու հատ գլանաձև դարչնագույն պինդ զանգված։

Փաստի առիթով համապատասխան արձանագրություններ են կազմվել, իսկ հայտնաբերված թմրանյութը առգրավվել է և ուղարկվել ՊԵԿ քննչական բաժին։