Բավ է պառակտվել
01-08-2019 12:14

ՀՀ քաղաքացին պետք է համոզված լինի, որ պետութունն ու կառավարությունը իր կողքին է․ Տ․ Ավինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հուրգադա-Երևան չվերթի հետ կապված խնդրին:
<<Մենք կարողացանք կազմակերպել երկու թռիչք ու առաջին օդանավով Հայաստան տեղափոխվեց 132 քաղաքացի, երկրորդ թռիչքով՝ 183 քաղաքացի, որից 8-ը մանկահասակ, հետագայում պարզվեց, որ դեռևս 109 քաղաքացի են մնացել այնտեղ, նրանք այսօր ժամը 14: 25 կտեղափոխվեն Երևան «Տարոն-ավիա» ընկերության օդանավով>>,-ասաց Տիգրան Ավինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ընկերությանը, որի ջանքերով տեղափոխումը տեղի կունենա:
Կառավարությունը որոշեց <<Տարոն -Ավիա ՍՊԸ-ին>> 2019 թվականի պետական բյուջեից հատկացնել 12 000 ԱՄՆ դոլար` Հուրգադա-Երևան չվերթը կազմակերպելու համար:
<<Կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք պատճառները ու հասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկելու կանխելու խնդիրը ու պատասխանատուներին պատժելու>>,-ասաց ՀՀ փոխվարչապետը:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում:
<<Կարծում եմ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ պետութունն ու կառավարությունը իր կողքին է ցանկացած պարագայում, բայց այս խնդիրը խոսում է այն ինստիտուցիոնալ բացերի մասին, որ ունենք միգուցե օրենսդրության մեջ ու նման ռիսկերը կանխարգելելու համար շատ կոնկրետ քայլեր է պետք ձեռնարկել>>,-հավելեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

Արմինե Գևորգյան