Բավ է պառակտվել
16-03-2019 14:56

Հայաստանի սահմանին Ադրբեջանի քաղաքացի է վնասազերծվել․պաշտպանության նախարարություն


Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է նախորդ գիշերը հյուսիս-արևելյան սահմանային գոտում Ադրբեջանի քաղաքացու վնասազերծման մասին։
“Այսօր` ժամը 01։30 սահմաններում, հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ”,- ասվել է գերատեսչության հայտարարության մեջ։

Ինչպես նշել է պաշտպանության նախարարությունը, ստորին վերջույթի հրազենային վնասվածք ստացած անձին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նա տեղափոխվել է բուժհիմնարկություն։

“Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը”- ասվել է հաղորդագրության մեջ։

Հայաստանի ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։