Բավ է պառակտվել
10-03-2023 11:07

Հայաստանում 10 կգ մետամֆետամին մաքսանենգ ճանապարհով արտասահման տեղափոխելու փորձի համար ձերբակալվել է Իրանի քաղաքացի

2022 թվականի սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին արտասահմանյան երկրներ արտահանելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել Հայաստանում մոտ 10 կգ մետամֆետամին տեսակի թմրամիջոց։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ նա շուրջ 3 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը փոստային առաքում իրականացնող ընկերության միջոցով՝ մաքսանենգությամբ, առաքել է Ավստրիայի Հանրապետություն, մոտ նույնքան էլ փորձել է առաքել Ավստրալիա։ Թմրամիջոցը հայտնաբերվել է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից, իսկ Իրանի քաղաքացու ժամանակավոր բնակության վայրում՝ հյուրանոցում հայտնաբերվել է նաև 3 հազար 428.23 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Հարուցվել է քրեական գործ, ներկայացվել է մեղադրանք. որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Իրանի քաղաքացին փորձել է 3կգ ափիոն արտահանել Հայաստանից Ավստրալիա
Հայաստանի հարավում արգելափակումից դուրս են բերել 10 իրանական և 3 հայկական բեռնատարներ
Հայաստանը պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքի Իրանի հետ՝ Բաքվի և Անկարայի դաշինքին հակազդելու համար
Իրանը Հայաստանին և Ադրբեջանին աջակցություն է առաջարկում իրենց խնդիրների կարգավորման հարցում. Իրանի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Իրանը մտահոգված է Հայաստանի հետ կոմունիկացիաների շուրջ ծագած խնդիրներով․ դեսպան