Բավ է պառակտվել
07-11-2022 09:17

Երևանի կառավարական առանձնատների մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Կիրակի երեկոյան Երևանի կենտրոնում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 6-ին, ժամը 21:27-ին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական ​​հաշվարկ և հերթապահ հոգեբան։

Մինչ փրկարարների ժամանումը հրդեհը մարվել է ոստիկանների ուժերով, իսկ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն անգիտակից վիճակում։

Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։

Խաչմերուկի մոտ, որտեղ տեղի է ունեցել դեպքը, կառավարական առանձնատներն են։