Բավ է պառակտվել
21-01-2014 12:08

Այսօր գրկախառնության միջազգային օրն է

Այսօր նշվում է ամենաարտասովոր տոներից մեկը` Գրկախառնության միջազգային օրը: Օրը սահմանվել է 1986թ. ԱՄՆ-ում՝ որպես Գրկախառնության ազգային օր, որից հետո տարածվել է աշխարհով մեկ: Հայտնի չէ` ով է գաղափարի հեղինակը, և ինչու է տոնը նշվում հունվարի 21-ին: Ըստ շրջանառվող կարծիքի` նման տոն ստեղծելու նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես են եկել ուսանողները: Հենց այս օրը երիտասարդ տղաներն ու աղջիկները գրկախառնվել են` անկախ մտերիմ հարաբերություններից: Ասում են, որ գրկախառնության ժամանակ մարդիկ հոգևոր ջերմություն են փոխանակում: Ըստ հոգեբանների` մարդիկ, որոնք ձգտում են գրկախառնության, ցանկանում են ստանալ անվտանգության և սիրո էներգիա: Տոնի ավանդույթի համաձայն` հունվարի 21-ին կարելի է գրկախառնվել նույնիսկ անծանոթների հետ: