Բավ է պառակտվել
11-11-2020 12:05

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելում են Ազատության հրապարակից բերման ենթարկված անձանց

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,-նշված է հաղորդագրության մեջ։։
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում 17 կուսակցությունների խորհուրդը հանրահավաք էր կազմակերպել՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Արմինե Գևորգյան