Բավ է պառակտվել
18-08-2022 17:13

Հայաստանի որոշ դպրոցներում վրացերեն կդասավանդվի

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ այս տարվանից որոշ դպրոցներում կարող է վրացերեն դասավանդվել:

«Այո, այս տարվանից որոշ դպրոցներում վրացերեն կուսուցանվի։ Մենք պատրաստ ենք դրան։ Խոսքը ոչ պարտադիր, արտադասարանային պարապմունքների մասին է»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է նա։

Միաժամանակ նախարարն առայժմ ձեռնպահ է մնացել մանրամասներ ներկայացնելուց՝ նշելով, որ ծրագրի որոշ չափորոշիչներ դեռ մշակման փուլում են։