Բավ է պառակտվել
25-05-2021 12:52

Վրաստանը բացում է ցամաքային ճանապարհը Հայաստանի հետ․ ժամկետները հայտնի են

Վրաստանի սահմանը հնարավոր կլինի հատել պատվաստման ամբողջ կուրսը (երկու դեղաչափ) ստանալը և PCR թեստի բացասական պատասխանը հաստատող փաստաթղթի առկայությաև պարագայում։

Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել ճանապարհորդների համար հունիսի 1-ից բացել ցամաքային սահմաններն ամենամոտ հարևանների հետ, որոնք 2020 թվականի մարտից փակ էին համավարակի պատճառով: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն:

«Համակարգող խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից ցամաքային սահմանները բացելու մասին: Վրաստանի սահմանը հնարավոր կլինի հատել պատվաստման ամբողջ կուրսը (երկու դեղաչափ) ստանալը և PCR թեստի բացասական պատասխանը հաստատող փաստաթղթի առկայությաև պարագայում»,- ասել է Գաբրիձեն: