Բավ է պառակտվել
27-06-2022 11:10

Վրաստանը փակել է Ռուսաստանի հետ սահմանը հորդառատ անձրևների պատճառով

Հորդառատ անձրևների պատճառով փակվել է Ռուսաստան-Վրաստան սահմանը։ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության դեպարտամենտը հայտարարել է վրացական ռազմական մայրուղով երթևեկությունը փակելու մասին՝ «տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով», հայտնում է РБК-ն։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ Թերեքի վարարման պատճառով ճանապարհն անանցանելի է։

Վերին Լարսի սահմանային անցակետն այժմ ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային անցակետն է։