Բավ է պառակտվել
05-10-2021 18:20

Ադրբեջանական կողմը կրակահերթ է արձակել հայկական ԶՈւ բեռնատար ավտոմեքենայի ուղղությամբ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական կողմից հայկական ԶՈւ բեռնատար ավտոմեքենայի կրակակոծման մասին, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

“Հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա”,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանի զինուժը պարբերաբար սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Այդ սադրանքների արդյունքում երկու կողմից կան զոհվածներ և վիրավորներ։