Բավ է պառակտվել
29-10-2021 17:51

Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը գլորվել է ձորը, մեկ մարդ զոհվել է

Ուրբաթ ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել Հայաստանի Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, հոկտեմբերի 29-ին, ժամը 11։53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը։ Կա 1 զոհ և 1 վիրավոր։
Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը: