Բավ է պառակտվել
21-03-2023 20:36

Հայաստանում բեռնատարը գլորվել է ձորը, վարորդը մահացել է

Երեքշաբթի Հայաստանում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարտի 21-ին, ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ` Լ․ Ս․, ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը։ Վարորդը տեղում մահացել է։