Բավ է պառակտվել
07-11-2018 16:32

Զինծառայողներ տեղափոխող բեռնատարը գլորվել է ձորը․ Հայաստանի պաշտպանության նախարարություն

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի հարավում չորեքշաբթի օրը տեղի ունեցած ՃՏՊ որոշ մանրամասներ։

Ավելի վաղ պարզվել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով մահացել է չորս զինծառաող։

“Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է”,– գրել է Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում:

Նա նշել է, որ վիրավորները տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

“Նախնական տեղեկություններով, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են
կոտրվածքներ։ Ոչ մեկի մոտ ծայրահեղ ծանր վիճակ չի ախտորոշվել”,- պարզաբանել է նա։

Ինչպես հայտնում են հայկական պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունից, վթարը տեղի է ունեցել ժամը 13.00-ի սահմաններում։ Զորամասերից մեկին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

“Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդագրության մեջ։