Բավ է պառակտվել
13-11-2018 14:12

Ստեփանծմինդա-Լարս անցակետով Ռուսաստանից Վրաստան մուտքը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես փակ է բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք, տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը։

Նշվում է, որ պատճառը դեպի Վերին Լարս անցակետ տանող ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչներով և կիսակցորդիչներով բեռնատար ավտոմեքենաների երթևեկության արգելքն է՝ մերկասառույցի պատճառով։

“Մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը բաց է և անցակետով, և Գուդաուրի-Կոբի մայրուղիով։ Խորհուրդ ենք տալիս օգտագործել ձմեռային անվադողեր”, - նշվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։

Համաձայն Հայաստանի ԱԳՆ տեղեկատվության, “Վերին Լարս” անցակետում հերթագոյացությունը կազմում է 2-2,5 կմ, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով:

“Վերին Լարս” անցակետը գտնվում է Ստեփանծմինդա-Լարս ամտոմայրուղու վրա, որը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։